Տիմատին մեկնաբանել է, թե ինչու չի կայացել երևանյան համերգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13.05.2017, 02:28
Տիմատին տեսաուղերձով դիմել է իր երկրպագուներին։
Տիմատին մեկնաբանել է, թե ինչու չի կայացել երևանյան համերգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին`մայիսի 12–ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է կայանար հայտնի ռեփեր Տիմատիի և Black Star խմբի համերգը։

Սակայն Տիմատին այդպես էլ բեմ դուրս չի եկել։

Երկրպագուները սպասել են գրեթե մինչև կեսգիշեր, սակայն ապարդյուն։

Միջադեպի կապակցությամբ ռեփերը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին և պարզաբանում ներկայացրել` նշելով, որ բեմ դուրս չի եկել տեխնիկական խնդիրների պատճառով։

«Սիրելի երկրպագուներ, տեխնիկական անսարքությունների, վառված ձայնային քարտի պատճառով, ցավոք, իմ համերգն այսօր չկայացավ։ Հուսով եմ, որ ձեզ դուր եկավ Քրիստինա Սիի, L'One և Մոտի ելույթը։ Իմ համերգը չի չեղարկվում, այն տեղափոխվում է։ Խնդրում եմ պահեք ձեր տոմսերը, քանի որ դրանք վավերական կլինեն հաջորդ համերգի համար, որը կկայանա ամենամոտ ժամանակներում։ Մենք կհայտարարենք ամսաթիվը, կանենք առավելագույնը ձեզ չհիասթափեցնելու համար», – նշել է Տիմատին։–0–