ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Առաջիկա 4 օրերին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվելու է:
«Այսօր առկա ամպամածությունն առաջիկա ժամերից աստիճանաբար կնոսրանա, մինչև մարտի 10-ը հանրապետությունում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կլինի նորմային մոտ , Երևանում գիշերը տատանվելով 0-ի սահմաններում` ցերեկը սպասվում է +10…+12 աստիճան տաքություն», – Facebook–յան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, ամենատաք եղանակը սպասվում է Սյունիքում, ինչպես նաև Արցախում, որտեղ երկուշաբթիից ուրբաթ ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կամրապնդվի +17...+20–ի սահմանում։
Շաբաթվա ընթացքում տեղումներ չեն սպասվում։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում