ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի կանխատեմամբ, Երևանում մինչև +34 աստիճան է սպասվում։
«Վաղվանից սկսած Երևանում կունենանք +34 աստիճան տաքություն։ Շոգելու ենք», – նշել է Սուրենյանն իր Facebook–յան էջում։
Загружается новость ... "Лево"
Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ, օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում աստիճանաբար կբարձրանա 2–3 աստիճանով։
Միաժամանակ հունիսի 6–9–ը առավելապես գիշերային ժամերին Հայաստանի հյուսիսային շրջաններում և մայրաքաղաքում հնարավոր է կարճատև անձրև։–0–