ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած մարդատար գնացքների բախման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«ՀՀ նախագահը զորակցության և սփոփանքի խոսք է հղել Նախագահ Մատարելլային, տուժածների ընտանիքներին և Իտալիայի բարեկամ ժողովրդին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում