ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Արխանգելսկի մարզի երկնքում երկնաքար է պայթել, հաղորդում է
korrespondent.net–ը` հղում անելով Flashnord–ին։
Երկնային մարմինը պայթել է մթնոլորտի խիտ շերտերում։ Վառ պայթյունը նկարահանվել է ճանապարհով ընթացող մեքենայի տեսախցիկի կողմից։
Տարածաշրջանային ԱԻՆ–ից հաղորդել են, որ միջադեպի հետևանքով ավերածություններ և տուժածներ չկան։–0–