Լոս Անջելեսում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան

19.09.2016, 14:44
Շաբաթ Լոս Անջելեսի «Գրանդ պարկ» այգում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան:
Լոս Անջելեսում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ Լոս Անջելեսի «Գրանդ պարկ» այգում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան, հաղորդում է Horizon Weekly-ն:

Հուշարձանն իրենից ներկայացնում է երկու մասի բաժանված ժայռաքար, որի մի կողմը հարթ է, իսկ մյուս կողմը` անհարթություններով: 5 տոննա կշռող հուշարձանը ստեղծվել է Գլենդելի ճարտարապետ Վահագն Թոմասյանի կողմից: Հուշարձանի համար հումք է ծառայել Արարատյան դաշտից բերված հրաբխային կրաքարը:

«Հուշարձանի անհարթություններով կողմը հիշեցնում է ցեղասպանությունից հետո ժամանակի մասին, երբ հայերը պայքարում էին իրենց կյանքի համար և փորձում գոյատևել: Հարթ կողմը խորհրդանշում է ներկան, ապագան և հայ ազգի նոր սերունդները», - ասել է Թովմասյանը:

Հուշարձանը տեղադրված է պատվանդանի վրա և ներկառուցված մետաղական շրջանակով, որի վրա փորագրված են գրող Վիլյամ Սարոյանի խոսքերը. «Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը»:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-