Լեոնարդո Դի Կապրիոն` հայ մանուկներին. օսկարակիր դերասանը մասնակցել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի դրամահավաքին
15.12.2016,
12:19
Դեկտեմբերի 9–ին Նյու Յորքում կայացավ «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի 13–րդ տարեկան դրամահավաքը։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 9–ին Նյու Յորքում կայացավ «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի 13–րդ տարեկան դրամահավաքը։

Նախաձեռնությանը նվիրատվությամբ մասնակցել է նաև հոլիվուդյան օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով 65 հազար դոլարով գնել է նկարիչ Ջո Բրադլիի նկարը, նշվում է հիմնադրամի Facebook–յան էջում։
Գալա–երեկոյի ընթացքում ընդհանուր առմամբ նվիրաբերվել է 3,1 մլն դոլար։

Ավելի վաղ հիմնադրամին աջակցելու և նվիրատվություններ կատարելու կոչով էր հանդես եկել աշխարհահռչակ դերասան Թոմ Հենքսը։

Նշենք, որ հիմնադրամի առաքելությունն է ապահովել երեխաների ապագան Հայաստանի աղքատ գյուղական համայնքներում կրթության, առողջապահության, հասարակական կյանքի և տնտեսական պայմանների բարելավման շնորհիվ։ «Հայաստանի մանուկները» հիմնադրամը ստեղծվել է 2000 թ.–ին Նյու Յորքում բժիշկ Գարո Արմենի կողմից։ Հիմնադրամի հայկական գրասենյակը բացվել է 2003 թ.–ին։–0–