ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ընտանիքում, կարծես, ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։ Սոցիալական ցանցերում զույգը շարունակում է ներկայանալ որպես իդեալական ընտանիք, սակայն արևմտյան ԶԼՄ–ները հայտնում են, որ ամուսիններն իրականում գտնվում են ամուսնալուծության եզրին։
Ինչպես հաղորդում է cosmo.ru–ն, ըստ շրջանառվող խոսակցությունների` Քիմն ու Քանյեն քնում են առանձին սենյակներում, Քիմն արդեն խորհրդակցել է փաստաբանների հետ ամուսնալուծության գործընթացի մանրամասների շուրջ։ Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Քիմն այլևս չի կարողանում համակերպվել ամուսնու անկայուն հոգեվիճակի և տրամադրության կտրուկ փոփոխությունների հետ։
Հաղորդվում է, որ Քիմը դժգոհ է, որ Քանյեն զբաղվում է միայն իր երաժշտության առաջխաղացմամբ և պատշաճ ուշադրություն չի դարձնում ընտանիքին և երեխաներին։–0–