ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հնդկաստանի Ամբայոգայ նահանգում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել`պարապագի` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
Ինչպես գրում է kp.ua–ը, հղում անելով The Indian Express–ին, երկվորյակները ծնվել են 3,7 կգ քաշով։
Նրանք ունեին առանձին թոքեր և սիրտ, սակայն մեկ ընդհանուր լյարդ։
Լույս աշխարհ գալուց հետո երկվորյակները շնչառության հետ կապված խնդիրներ ունեին, նրանց միացրել էին արհեստական շնչառության սարքին։ Միաժամանակ, բժիշկները միանգամից զգուշացրել էին, որ գրեթե անհնար է բաժանել փոքրիկներին ու փրկել նրանց կյանքը։
Երեխաները մահացել են լույս աշխարհ գալուց մեկ օր անց։
«Դա շատ լուրջ և բավականին հազվագյուտ վիճակ է, որն արձանագրվում է բոլոր սիամական երկվորյակների միայն 10 տոկոսի դեպքում», – նշել է հոսպիտալի գինեկոլոգիական բաժանմունքի գլխավոր բժիշկ Սանջայ Բենսոդը։
Բժիշկները երեխաների զարգացման շեղումներ էին հայտնաբերել հղիության միայն 8–րդ ամսում` ուլտրաձայնային հետազոտության անցկացումից հետո։ Սակայն մայրը որոշել էր չդադարեցնել հղիությունը, և 36 շաբաթականում կատարվել էր կեսարյան հատում։
Մոր կյանքին ոչինչ չի սպառնում։–0–