ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամեն տարի «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնադրամի` Manchester United Foundation-ի կողմից կազմակերպվող «ՄՅՈՒ –ի երազանքի օրը» ակցիայի շրջանակում հանդիպել է սահմանափակ հնարավորություններով երեխաների հետ։
«Դու պետք է շատ աշխատես, հավատաս ինքդ քեզ, կատարելագործվես։ Որքան էլ լավը լինես ինչ–որ ոլորտում, պետք է ձգտես ավելիին», – ասել է Մխիթարյանը երեխաներից մեկի հետ զրույցում։
Մխիթարյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել այդ հանդիպումից, վերնագրելով «Ոգեշնչի′ր երեխային»։