480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 2016 թ.–ին ռուսաստանցիների հանգստի ամենահայտնի վայրերից մեկը կդառնա
10:23
30 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/.Փորձագետների կարծիքով` 2016 թ.–ին Հայաստանը կարող է ներառվել ռուսաստանցիների հանգստի ամենահայտնի վայրերի թվում։

поющие фонтаны, Ереван, площадь Республики

Ինչպես հաղորդում է Lenta.ru –ն, հղում անելով «Рамблер.Новости»–ին, ռուս ճանապարհորդները հանգստի համար հաճախ կընտրեն Կրասնոդարի երկրամասը, Վրաստանն ու Ադրբեջանը։

Երևանը ռուսական ընտանիքների համար ամենահայտնի ամանորյա ուղղությունների լավագույն տասնյակում է >>

Ռուբլու փոխարժեքի նվազման և Թուրքիայի ու Եգիպտոսի հետ չարտերային ավիահաղորդակցության դադարեցման պատճառով ռուսաստանցիների զգալի մասը փնտրում է նոր վայրեր հանգստի համար։ 2016 թ.–ին ներքին զբոսաշրջության աճը կկազմի 30 տոկոս։ Նման տվյալներ է ներկայացնում Ռոստուրիզմը։

Ըստ կանխատեսումների` Ռուսաստանի ներսում հանգստի համար գլխավոր ուղղությունները կլինեն Ղրիմն ու Կրասնոդարի երկրամասի հանգստավայրերը։ Ինչպես նշել է OneTwoTrip պորտալի զարգացման գծով տնօրեն Արկադի Գինեսը, 2015 թ.–ի ամռանը, երբ դեռևս չկային Թուրքիա և Եգիպտոս այցելությունների սահմանափակումներ, Սոչիի և Ղրիմի հյուրանոցները լեփ–լեցուն էին։

Ռուսաստանցիների շրջանում արտասահմանյան ուղղությունների ընտրության համար որոշիչ գործոններն են գներն ու թռիչքների հարմարավետությունը։

«Այս տարի ամենից շատ շահեցին Վրաստանն ու Մոնտենեգրոն, հենց այս երկու երկրները գրանցեցին ամենամեծ աճը», – նշել է Գինեսը։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով` 2015 թ.–ի առաջին ինը ամիսներին Վրաստան է այցելել 14 տոկոսով ավելի շատ ռուսաստանցի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Հանգիստը Հայաստանում. լավագույն դեղամիջոցը ձմեռային դեպրեսիայից >>

«Վրաստանը կարողացան մոտենալ 2015 թ.–ին ամենատարածված ամանորյա ուղղությունների տասնյակին։ Այդ երկիրը հայտնվեց 11–րդ հորիզոնականում, չնայած նախորդ տարի ընդամենը 18–րդն էր», – նշեց Ռուսաստանում momondo տուրիստական գործակալության ներկայացուցիչ Իրինա Ռյաբովոլը։

Նրա կարծիքով` 2016 թ.–ին այդ միտումը կշարունակվի, և ռուսաստանցիներին կրկին կհետաքրքրի հանգիստը Հայաստանում և Ադրբեջանում։

Татев, Татевский монастырь

Դեկտեմբերի 24–ին հաղորդվում էր, որ Ռուսաստանի բնակիչների ընդամենը 1 տոկոսն է պատրաստվում Ամանորը դիմավորել արտերկրում։ Իսկ Ռուսաստանի հյուրանոցները գրեթե լեփ–լեցուն են։ Ամենատարածված ուղղություններից են Սանկտ Պետերբուրգը, Ղրիմն ու Մոսկվան։–0– 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը: