Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

01.06.2016, 10:15
Օդի ջերմաստիճանը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում հունիսի 1–ից աստիճանաբար կբարձրանա 3–4 աստիճանով:
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Օդի ջերմաստիճանը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում հունիսի 1–ից աստիճանաբար կբարձրանա 3–4 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Սյունիքի մարզում, որտեղ հունիսի 3–5–ը ցերեկային ժամերին կանխատեսվում է մինչև 32–35 աստիճան տաքություն։

Երևանում չորեքշաբթի և հինգշաբթի սպասվում է 26–28 աստիճան տաքություն, իսկ կիրակի` 29–31 աստիճան։

Միաժամանակ հունիսի 1–5–ը հանրապետության մարզերում և մայրաքաղաքում կեսօրից հետո, գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, առաջին շրջաններում` կարկուտ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 2–7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20–25 մ/վ։–0–