ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը Հայաստանում կբարձրանա 60 տոկոսով՝ կազմելով 25.500 դրամ (մոտ 52,5 դոլար), որը գերազանցում է պարենային աղքատության շեմը, այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:
«Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Կառավարությունը անում է առավելագույնը ապահովել թոշակառուների արժանապատիվ և բարեկեցիկ ծերությունը», – գրել է նա:
Նա նշել է նաև , որ որոշումը դեռ չի ընդունվել։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում