ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. / Նովոստի–Արմեիա/. Վերջին 10 տարիների ընթացքում մեծապես փոխվել է դաստիարակության գործընթացն ինչպես ընտանիքում, այնպես էլ կրթական հաստատություններում, ինչը հանգեցրել է դաստիարակության վատթարացման։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը։
Загружается новость ...
"Право"
«Մենք սկսել ենք քիչ ուշադրություն դարձնել երեխաների դաստիարակությանը, բայց չէ՞ որ հենց մանկության տարիների է ձևավորվում մարդու անհատականությունը»,–կարծում է հոգեբանը։
Նրա խոսքերով, դաստիարակության բացթողումներն ապագայում հանգեցնում են լուրջ խնդիրների։
Աղուզումցյանի խոսքերով, վերջին շրջանում ֆինանսապես ապահովված ծնողները մարդիկ են վարձում և նրանց վստահում են սեփական երեխաների դաստիարակությունը, այն դեպքում, երբ դայակներ դառնում են պատահական` առանց համապատասխան կրթություն ունեցող մարդիկ, ովքեր այդ աշխատանքին համաձայնում են աշխատանք չունենալու պատճառով։ Հոգեբանի կարծիքով, անհրաժեշտ է ուժեղացնել ընտանիքի դերը երեխաների դաստիարակության գործում։
Նա նաև ընդգծեց, ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու համար հոգեբանական հասունությունը։
«Չկան հաստատություններ, որտեղ մեզ կսովորեցնեն ծնող լինել։ Մենք ծնող ենք դառնում` որպես օրինակ ունենալով մեր ծնողներին, հարևաններին, ընկերներին»,–ասաց Աղուզումցյանը։
Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է արմատախիլ անել պատահական ամուսնությունները, որոնք հիմնված են սիրահարվածության վրա։ Հոգեբանի կարծիքով, ընտանիքը պետք է հիմնված լինի սիրո վրա, պլանավորելով և կշռդատելով յուրաքանչյուր քայլը։ -0-