416.84
4.2
391.44
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները

14:51
23 Հունիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը` միջնորդություն խնդրելով Հայաստանի բուհեր ավարտած իսրայելցի քաղաքացիներին ատամնաբույժների կեղծ դիպլոմներ հանձնելու հանգամանքները պարզելու հարցում։

Օրեր առաջ The Marker իսրայելական պարբերականը հայտնել է, որ իսրայելական ոստիկանությունը ստուգում է երկրի Առողջապահության նախարարության բողոքն առ այն, որ իսրայելցի ուսանողներին ատամնաբույժների կեղծ դիպլոմներ են տրվել։

Загружается новость ... "Лево"

Բողոքի հիմքում ընկած են արաբական հատվածի ատամնաբույժների միավորում ստացված վկայական ցուցմունքներն այն մասին, որ Իսևայելում աշխատում են գործակալներ, ովքեր որոնում են իսրայելցի արաբ ուսանողների, ովքեր արտերկիր` Հորդանան, Գերմանիա կամ Իտալիա են մեկնում ատամնաբույժի կամ բժիշկի կրթություն ստանալու, սակայն չեն հանձնում քննություններն ուսման առաջին կամ երկրորդ տարում։ Այդ ուսանողներին գործակալներն առաջարկում են ուսման մեկնել Հայաստան։

Առողջապահության նախարարությունում ստացված բազմաթիվ վկայությունները պատճառ են դարձել, որ արդեն մեկ տարուց ավելի նախարարությունը չի հաստատում հարյուրավոր բժիշկների կամ ատամնաբույժների` հայկական համալսարանների տրված դիպլոմները։ Ավելին, մի քանի ամիս առաջ Առողջապահության նախարարությունը նախազգուշացրել է Հայաստան մեկնել ծրագրող ուսանողներին, որ հայկական դիպլոմն ընդհանրապես կարող են անվավեր ճանաչել Իսրայելում։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հրապարակումները ստվեր են գցում ոչ միայն Հայաստանի կրթական համակարգի, այլ նաև ողջ պետության միջազգային հեղինակության վրա, խնդրում ենք Ձեր միջնորդությունը`Իսրայելի համապատասխան կառույցներից խնդրի վերաբերյալ հնարավորինս մանրամասն, այդ թվում` բուհերի, դիպլոմների, շրջանավարտների ինքնության մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ»,- նշվում է Հայաստանի ԿԳՆ` ուրբաթ տարածած հաղորդման մեջ։

Կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանի տեղեկատվության համաձայն, համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հետամուտ է լինելու խնդրի վերաբերյալ ամբողջական և բազմակողմանի քննության անցկացմանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:44
21 Ապրիլի 2024
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքը (ՎԻԴԵՈ)
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքըՎԻԴԵՈ
15:49
19 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
15:00
18 Ապրիլի 2024
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը
21:15
12 Ապրիլի 2024
Եթե ուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամում կավթածն ախտորոշվում է, ապա պացիենտը կարող է օգտվել պետական ծրագրից․ ԱՆ
ԱՆ–ից նշում են, թե որ դեպքում է հնարավոր օգտվել պետական ծրագրից ուղեղի իշեմիկ կաթվածի ժամանակ
10:47
11 Ապրիլի 2024
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
19:37
09 Ապրիլի 2024
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
11:31
09 Ապրիլի 2024
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը․ ՎԻԴԵՈ
12:45
08 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները