Եկատերինբուրգ-Երևան չվերթի ուղևորը 1,5 մլն ռուբլի արժողությամբ ժամացույց է մոռացել օդանավակայանում

05.04.2018, 14:49
Եկատերինբուրգ-Երևան չվերթի ուղևորը օդանավակայանում ստուգման ժամանակ մոռացել է 1,5 մլն ռուբլի արժողությամբ շվեցարական ժամացույցը:
Եկատերինբուրգ-Երևան չվերթի ուղևորը 1,5 մլն ռուբլի արժողությամբ ժամացույց է մոռացել օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Եկատերինբուրգ-Երևան չվերթի ուղևորը օդանավակայանում ստուգման ժամանակ մոռացել է 1,5 մլն ռուբլի արժողությամբ շվեցարական Breguet ժամացույցը: 

Ինչպես հայտնում է www.e1.ru-ն, տղամարդը մեկնել է Եկատերինբուրգից, իսկ ժամացույցը մնացել է օդանավակայանում: Սակայն այն չի կորել։ Ժամացույցը տեղափոխել են հատուկ սենյակ, որտեղ պահվում են ուղևորների կողմից մոռացված իրերը: Նույն օրը վստահելի անձի միջոցով ժամացույցը հանձնվել է սեփականատիրոջը: Ի դեպ, այս ժամացույցը դարձել է Կոլցովո օդանավակայանում երբևէ մոռացված ամենաթանկարժեք իրը:

Կոլցովոյում մեկ տարի առաջ տեղի է ունեցել ևս մեկ հուզիչ պատմություն: Ամանորի նախաշեմին մայրիկի հետ ծով մեկնող փոքրիկ Ուլյանան սպասասրահում մոռացել է իր փափուկ արջուկը: Այն գտել են օդանավակայնի աշխատակիցները: Վերադառնալուն պես աղջկան օդանավակայանում դիմավորել է իր փափուկ արջուկը:-0-