Արթուր Աբրահամը Հռոմի Պապին բռնցքամարտի ձեռնոցներ է նվիրել

12.01.2017, 15:00
Գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Հռոմում հանդիպել է Ֆրանցիսկոս Պապի հետ։
Արթուր Աբրահամը Հռոմի Պապին բռնցքամարտի ձեռնոցներ է նվիրել
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Հռոմում հանդիպել է Ֆրանցիսկոս Պապի հետ։

Կարճատև զրույցի ընթացքում, որի տեսագրությունը հրապարակել է bild.de գերմանական կայքը, Հռոմի Պապն օրհնել է բռնցքամարտիկին և նրա չեմպիոնական գոտին, ու հետաքրքրվել` արդյոք ձեռնոցներն Աբրահամինն են։ Աբրահամը դրական է պատասխանել և նվիրել ձեռնոցները Ֆրանցիսկոս Պապին։

«Հռոմի Պապին ասացի, որ բռնցքամարտիկ եմ և շատ հավատցյալ մարդ։ Հրաժեշտ տալիս Պապն ինձ մաղթեց ամենայն բարիք», – նշել է Աբրահամը։–0–