Ամանորյա տոնավաճառ՝ Երևանում
12.12.2015,
18:20
Շաբաթ օրը Երևանում մեկնարկել է ավանդական բարեգործական ամանորյա տոնավաճառը։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը Երևանում մեկնարկել է ավանդական բարեգործական ամանորյա տոնավաճառը։

Այս տոնավաճառի առանձնահատկությունն այն է, որ նրա շրջանակում ներկայացված արտադրանքի վաճառքից ստացված հասույթը կուղղվի Հայաստանում կանանց կողմից իրականացվող ձեռներեցության զարգացմանը նպաստող ծրագրին։
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, այս տարի ներկայացված ավելի քան 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում ՀՀ մարզերի կին արտադրողներ, անհատներ, միջազգային կառույցներ:

Տոնավաճառի բացմանը մասնակցող Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը կարևորել է նման նախաձեռնությունների անցկացումն ու խոստացել այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել։ Միջոցառումն ուղեկցվել է մշակութային ծրագրով, կազմակերպվել են նաև վարպետության դասընթացներ։

Տոնավաճառը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի շենքում։ Կազմակերպիչն է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան»` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Բարեգործական ծրագրին մասնակցում են Չինաստանի, Բրազիլիայի, Արգենտինայի, Շվեյցարիայի, ԱՄԷ–ի, Լիտվայի դեսպանատները։–0–