ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ռեստորաններից մեկն ընդգրկվել է ԱՊՀ երկրների ազգային խոհանոցի լավագույն ռեստորանների հնգյակում, որոնց վարկանիշն է կազմել
Travel.ru զբոսաշրջային ծառայությունը։
Զբոսաշրջիկների` ազգային խոհանոցի ամենասիրած ռեստորանների վարկանիշը ներկայացված է Համացանցում արձագանքների և զբոսաշրջային ծառայության օգտատերերի տվյալներով։
Վարկանիշում ընդգրկվել են սրճարաններ և ռեստորաններ, որոնք առաջարկում են ազգային խոհանոցի ոչ թանկ կերակրատեսակներ։ Այդպիսի ռեստորանում ճաշը կարժենա ընդամենը 300 ռուբլի։ Վարկանիշում են նաև Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Հայաստանի սննդի ցանցային հաստատությունները։
ԱՊՀ երկրների ազգային խոհանոցի սրճարան/ռեստորանների հնգյակում են` Կարասը (Երևան), Տայկազանը (Աստանա և Ալմաթի), Տուբետեյը (Կազան) և Տերեմոկը (Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ)։ -0-