ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ Զինված ուժերը պատրաստ են ապահովել զինծառայողներին բոլոր անհրաժեշտ իրերով` օրենքով նախատեսված շրջանակում։ Այդ մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Երկուշաբթի Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը։
«Եթե որևէ զորամասում զինվորներին չեն ապահովում բոլոր անհրաժեշտ իրերով, ապա մենք պատրաստ ենք օպերատիվ արձագանքել ու որոշումներ ընդունել այդ հարցերով», – ասաց Դավթյանը։
Նա նշեց, որ վերջերս մի քանի ահազանգ է ստացվել ու միայն ամեն 5–րդ դեպքն էր հիմնավորված։
«Որոշակի խախտումներ արդեն կան, և մենք օպերատիվորեն արձագանքել ենք», – ասաց Դավթյանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում