ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Xiaomi ընկերությունը կսկսի արտադրել ավելի թանկարժեք սմարթֆոններ: Այդ մասին հայտնում է
life.ru-ն՝ հղում անելով TechNode պարբերականին:
Ընկերության ղեկավարությանը դուր չի գալիս, որ ապրանքանիշը համարվում է էժան էլեկտրոնիկայի արտադրող: Ընկերությունը չի ցանկանում նման հեղինակություն ունենալ:
Սակայն ղեկավարությունը հայտնել է, որ թանկացումը լինելու է ոչ զգալի: Սմարթֆոնները պետք է ավելի թանկ և հետաքրքիր լինեն:-0-