ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ճապոնական Sony Corp. կորպորացիան որոշել է մշակել արհեստական ինտելեկտով ապրանքների նոր սերունդ, օրինակ` մտածող և ինքնուս տեսախցիկներ, որոնք կարող են իրենց տիրոջը դարձնել բարձրակարգ լուսանկարիչ, հաղորդում է telecom.arka.am կայքը` հղում անելով ՏԱՍՍ–ին։
Այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել Cogitai ամերիկյան վենչուրային ֆիրմայի կապիտալի 20 տոկոսը:
Այդ ընկերությունում են կենտրոնացած լինելու նոր սերնդի ապրանքների ստեղծման աշխատանքները:
Նախատեսվում է, որ այդ ապրանքների առաջին նմուշները կմշակվեն առաջիկա երեք տարվա ընթացքում: Հատուկ ուշադրության կենտրոնում է թվային տեսախցիկի մշակումը, որը կուսումնասիրի իր տիրոջ սովորությունները և հետարքրությունները` առաջարկելով նրան գեղարվեստական նկարահանման ավելի կատարյալ և ինքնատիպ տարբերակներ: -0-