Արեգակի վրա հզոր պոռթկում է տեղի ունեցել, ուրբաթ մագնիսական փոթորիկ է սպասվում. գիտնական

07.09.2011, 12:27
Արեգակի վրա հզոր պոռթկում է տեղի ունեցել, ուրբաթ մագնիսական փոթորիկ է սպասվում. գիտնական

Նախօրեին Արեգակի վրա տեղի ունեցած երկու հզոր ռենտգենյան պոռթկումները կարող են Երկրի վրա  մագնիսական փոթորիկ առաջացնել, որի սկիզբը սպասվում է ուրբաթ՝ սեպտեմբերի 9-ին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Երկրի մագնիսականության,  իոնոսֆերայի և ռադիոալիքների տարածման ինստիտուտի Տիեզերական եղանակի կանխատեսումների կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշը։

«Վերջին օրերին արեգակնային ակտիվության աճ է նկատվել։ Երեկ М5.5 կարգի պոռթկում է եղել, այնուհետև չորեքշաբթի գիշերը՝ Х2.2։ Այդ երկու իրադարձությունները տեղի են ունեցել 1283 ակտիվ շրջանում, որն այժմ գտնվում է գրեթե արեգակնային սկավառակի կենտրոնում, ինչը նշանակում է, որ դրանք ազդելու են Երկրի վրա»,- ասել է Գայդաշը։

Ըստ Գայդաշի՝ արդեն երեկ Արեգակից պրոտոնների հոսքի աճ է գրանցվել, չնայած այն դեռ չի հասել տիեզերական տեխնիկայի համար վտանգավոր մակարդակի։ Աճը շարունակվելու է։

«Մի քանի օրից Երկիր կհասնի արեգակնային պլազմայի հոսքը, այդ պատճառով սեպտեմբերի 9-11-ը բարձր գեոմագնիսական ակտիվություն է սպասվում, հնարավոր են արեգակնային փոթորիկներ»,- ասել է նա։ -0-