424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

«Ռոստելեկոմը» համակարգչային դասընթացներ է կազմակերպել Ամասիայի միջին և բարձր տարիքի բնակիչների համար

14:50
19 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամասիայում մեկնարկել է «Ինտերնետի այբբենարան» խորագիրը կրող առաջին դասընթացը միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։

Ինչպես հաղորդում է «Ռոստելեկոմի» մամուլի ծառայությունը, սա հայերենով անցկացվող երկրորդ դասընթացն է: Առաջին դասընթացը մեկնարկել է Ալավերդի քաղաքում։

«Ռոստելեկոմն» Ամասիայում հայալեզու դասընթացները կազմակերպել և իրականացնում է «Վորլդ Վիժն-Հայաստանի» հետ համագործակցության շրջանակներում:

Դասընթացներն անցկացվում են տարածքային ծրագրերի երիտասարդ կամավորների գրադարանի շենքում տեղակայված համակարգչային սրահում։

«Կամավորները նախապես մասնակցում են տարեցներին դասավանդման առանձնահատկությունների և մոտեցումների վերաբերյալ սեմինար-դասընթացին, տեղեկանում աշխատանքի հոգեբանական և մեթոդական նրբություններին, որից հետո միայն սկսում դասավանդել։ Ամասիայում դասընթացները շարունակական բնույթ կկրեն, քանի որ գրանցվել ցանկացողները շատ են, մինչդեռ ծրագրի արդյունավետության համար նպատակահարմար է խմբում ընդգրկել առավելագույնը 10 մասնակցի։ Բոլոր ցանկացողները գրանցվում են՝ նաև հետագայում կազմակերպվելիք դասընթացներին մասնակցելու համար։ Գրանցվածների թվում են ինչպես մանկավարժներ, ինժեներներ, այնպես էլ բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ, այլ մասնագետներ, ինչը միանշանակ խոսում է դասընթացի կարևորության և առկա պահանջարկի մասին»,- նշում է «Ռոստելեկոմ» Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Գյուրջինյանը։

Դասընթացի նպատակն է աջակցել միջին և բարձր (50+) տարիքի անձանց շրջանում համակարգչից և համացանցից օգտվելու հմտությունների զարգացմանը: Նախագիծը հատուկ մշակում է անցել և հեշտությամբ յուրացվում է թիրախային խմբի կողմից։

«Դասընթացի ընդհանուր տևողությունը 12 դասաժամ է, խմբում ընդգրկված են 50+ տարիքի տասը մասնակիցներ։ Հայախոս լսարանի համար դասընթացն առաջին անգամ իրականացվում է Ամասիայում և Ալավերդիում»,-ասված է հաղորդագրության մեջ։

2015-2016թթ ծրագիրն իրականացվել է Հայաստանում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնի (Россотрудничество) հետ համատեղ` Վ.Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղի համակարգչային լսարաններում: Դասընթացների ընթացքում դասավանդել են բուհի ուսանող-կամավորները: մասնակիցներն հիմնականում ռուսախոս տարեցներն են եղել։
«Այժմ արդեն ձեռնարկը թարգմանվել է հայերենով և նախագիծն ընդլայնել է շահառուների շրջանակը՝ ընդգրկելով բոլոր 50+ բնակիչներին` ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում», - ասված է հաղորդագրության մեջ։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին