ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Apple ընկերությունը կարող է զբաղվել խելացի հագուստի արտադրությամբ, որը սինքրոնացված կլինի iPhone հետ, այդ մասին հայտնում է
life.ru-ն` հղում անելով AppleInsider-ին:
Ըստ լուրերի, ԱՄՆ-ում ընկերությունը գրանցել է հատուկ կտոր: Այն պարունակում է էլեկտրոդներ և լարեր ու ունակ է տվյալներ հավաքել: Օրինակ, այդ տեսակի կտորը կկարողանա հետևել այն կրողի զարկերակին, ճնշմանը, ջերմությանը և ընդհանուր առողջության վիճակին:
Հավաքված ամբողջ տեղեկատվությունը կուղարկվի սմարթֆոնին: Նախատեսվում է, որ հագուստը ոչ միայն կվերահսկի կենսական օրգանների գործունեությունը, այլ նաև կբարելավի օգտատիրոջ փոխազդեցությունն Apple սարքերի հետ: Օրինակ, այդ հագուստը կկարողանա վերարտադրել հնչյունները, ինչի շնորհիվ հնարավոր կլինի երգ լսել առանց ականջակալներ միացնելու:-0-