ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր «Յանդեքսի» ծառայությունների աշխատանքում խափանում է գրանցվել։ Այս մասին նշվում է Downdetector սերվիսի էջում հրապարակված տվյալներում, որը հետևում է ինտերնետային հայտնի ռեսուրսների աշխատանքին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Մասնավորապես, օգտատերերը հայտնում են «Յանդեքս. Տաքսի», «Յանդեքս. Փոստ» և «Յանդեքս. Դզեն» ծառայությունների խափանման մասին։
Խափանումների մասին տեղեկությունները սկսել են ստացվել Մոսկվայի ժամանակով ժամը 16։00–ից։ Ավելի մեծ խնդիրների հետ են բախվել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի, Նովոսիբիրսկի և մյուս քաղաքների բնակիչները։
Ընկերությունից հայտնել են, որ բոլոր խափանումներն արդեն շտկվել են։
«Մի շարք օտատերերի մոտ առաջացել են կարճատև բարդություններ «Յանդեքս» ծառայությունների հասանելիության հարցում։ Այս պահին բոլոր խնդիրները շտկվել են, ծառայությունները սկսել են աշխատել նորմալ ռեժիմով», – հայտարարել են ընկերության մամուլի ծառայությունից։–0–