ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 21-ին «Հայ Տեք» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները հանդիպել են միջազգային խոշոր հակավիրուսային «Կասպերսկի լաբորատորիայի» ընկերության հիմնադիր տնօրեն Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակության հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում, Հայաստանի Հանրապետությունում կիբեռանվտանգության ներկա վիճակը, կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանությունը և «Հայ Տեք» կենտրոնի շրջանակում համագործակցության եզրերը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու երկկողմ շահավետ համագործակցությունը կրթական և մասնագիտական վերապատրաստման ուղղություններով:
Նախօրեին Կասպերսկին ժամանել է Հայաստան` Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանի հետ գործակցության հուշագիր ստորագրելու նպատակով, որտեղ ս.թ. սեպտեմբերի 1–ից գործելու է «Տեղեկատվության պաշտպանության մաթեմատիկական և ծրագրային ապահովում» մագիստրոսկան ծրագիրը։ Ստորագրման արարողության ընթացքում ՌՀՀ–ի ռեկտորը Կասպերսկուն հանձնեց Ռուս–հայկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
«Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի նպատակներից մեկն է մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը, ինչը կիբեռվտանգների համատեքստում կբարձրացնի պաշտպանական համակարգերի անխոցելիույթունը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում