Հայաստանում կվաճառվեն Սանկտ Պետերբուրգում արտադրված Sony–ի հիշողության քարտերը
30.08.2016,
18:25
Sony ճապոնական կորպորացիան սկսել է Ռուսաստանում արտադրել microSD հիշողության քարտեր, ինչպես նաև USB կուտակիչներ, որոնք, ինչպես ենթադրվում է, կվաճառվեն ԵՏՄ երկրներում, այդ թվում` Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Sony ճապոնական կորպորացիան սկսել է Ռուսաստանում արտադրել microSD հիշողության քարտեր, ինչպես նաև USB կուտակիչներ, որոնք, ինչպես ենթադրվում է, կվաճառվեն ԵՏՄ երկրներում, այդ թվում` Հայաստանում։
Այս մասին գրում է ՏԱՍՍ–ը` հղում անելով «Կոմերսանտ» թերթին։
Sony Electronics–ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների մասնաճյուղի ինֆորմացիոն կրիչների և հարակից սարքավորումների բաժնի ղեկավար Կենտարո Իկեդան տեղեկացրել է հրատարակությանը, որ ընկերությունն օգոստոսին Սանկտ Պետերբուրգում գործարկել է microSD–ների և USB սարքավորումների (8Գբ–ից մինչև 64Գբ հիշողության ծավալով) մի քանի մոդելների արտադրություն։
Ընկերությունը մտադիր է հետագայում ընդլայնել մոդելների շարքը, որոնք կարտադրվեն լոկալ ռեժիմով։
Sony–ի ներկայացուցչի խոսքով` Սանկտ Պետերբուրգում արտադրված ապրանքները կհայտնվեն խանութներում արդեն սեպտեմբերին։ Դրանք կվաճառվեն ԵվրԱզԷՍ–ի երկրներում` Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում և Հայաստանում։
Միաժամանակ, ինչպես հայտնեցին թերթից, ընկերությունում չեն նշել գործընկերոջը, որն անմիջապես իրականացնելու է արտադրությունը։ Չեն հրապարակվել նաև արտադրության սպասված ծավալները։
Ինչպես հայտարարել է Sony–ի ներկայացուցիչը, «դա կախված կլինի պահանջարկից և սեզոնից»։
Կենտարո Իկեդան նաև նշել է, որ Sony–ի հիշողության քարտերը Ռուսաստանում դրամական արտահայտմամբ արդեն առաջին տեղում են վաճառքի ծավալներով, և ընկերությունը ցանկանում է «ամրապնդել այդ միտումը»։
Sony–ն նաև չի նշել, թե արտադրության որ փուլերն են իրականացվելու Սանկտ Պետերբուրգում։ Սակայն ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ խոսքը «պարզապես դետալները հավաքելու վերջնական փուլի մասին չէ», հակառակ դեպքում ընկերությունը «չէր նշի, որ այդ քարտերն արտադրվել են Ռուսաստանում»։–0–