553.38
7.31
485.42
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է տարածաշրջանում բացառիկ «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության մանկական թանգարանը
23:07
14 Սեպտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում բացվել է տարածաշրջանում բացառիկ «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարանը:

Կոմիտասի 40/2 հասցեում գտնվող թանգարանում ներկայացված է էլեկտրականության, մագնիսականության, օպտիկայի, ֆիզիկայի, մեխանիկայի և բնագիտական այլ ոլորտներին առնչվող մոտ 25 ցուցանմուշ:

Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց գիտական թանգարանի համահիմնադիր Արթուր Պետրոսյանը, ցուադրված բոլոր նմուշներն ունեն պրակտիկ կիրառություն ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ՝ գիտության մեջ: «Թանգարանի նպատակն է գիտության և գիտելիքի հանդեպ սեր արթնացնել», - նշեց նա:

«Թանգարանի դռները բաց են բոլորի առջև, մենք պատրաստ ենք համագործակցել դպրոցների հետ, որոնք կարող են իրենց ֆիզիկայի դասերն անցկացնել այստեղ՝ օգտագործելով ցուցանմուշները», - ընդգծեց Պետրոսյանը:

Թանգարանի տնօրեն-հիմնադիր Մարինա Գրիգորյանն իր հերթին նշեց, որ արդեն 2 տարի է, ինչ «Փոքրիկ Էյնշտեյնը» գործունեություն է ծավալում: «Սկզում մենք ինտերակտիվ շոու ծրագրեր էինք կազմակերպում, այնուհետև հիմնեցինք գիտական կենտրոններ, որտեղ երեխաները խաղերի և գիտափորձերի միջոցով կարող էին ծանոթանալ տարատեսակ գիտական փաստերին: Բացի այդ մենք սկսեցինք հայալեզու գիտական հավաքածուներ թողարկել, քանի որ շուկայում նմանատիպ գրքեր առկա էին միայն ռուսերեն կամ անգլերեն լեզուներով», - նշեց Գրիգորյանը:

«Հաճախ «թանգարան» անվանումը մարդկանց շփոթեցնում է, և նրանց թվում է, թե դա մի վայր է, որտեղ կարելի է գալ ցուցանմուշներին պարզապես նայելու: Սակայն մեր թանգարանը ինտերակտիվ է, այսինքն՝ բոլոր ցուցանմուշները նախատեսված են, որպեսզի երեխաները, տարատեսակ ֆիզիկական երևույթներին ծանոթանալիս, դրանք ձեռք տան», - ընդգծեց Գրիգորյանը:

Նա ավելացրեց, որ աշխատանքային օրերին թանգարանը բաց է 13:00-ից մինչև 20:00-ն, իսկ հանգստյան օրերին՝ 12:00-ից մինչև 21:00-ն: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
13 Հունվարի 2019
Apple ընկերությունը հագուստ կարտադրի
Apple ընկերությունը կարող է զբաղվել խելացի հագուստի արտադրությամբ:
21:15
12 Հունվարի 2019
Գիտնականները հայտնաբերել են կյանքը զգալիորեն երկարացնելու եղանակ
Լոզանի դաշնային պոլիտեխնիկ դպրոցի գիտնականները հայտնաբերել են մոլեկուլ, որը, հնարավոր է, ծերացման գործընթացում խաղում է առանցքային դերերից մեկը:
19:37
04 Հունվարի 2019
Առողջ քունը չափազանց կարևոր է` մի անտեսեք այն
Շվեդ գիտնականները պատմել են, թե ինչն է խանգարում երկարակեցությանը և ինչու է կարևոր լավ քնելը:
15:49
04 Հունվարի 2019
Մակարոնեղենը միշտ չէ, որ վնասակար է. պետք է ուշադրություն դարձնել դրա մի հատկությանը
Կանադացի գիտնականները ժխտել են այն պնդումները, որ մակարոնն ամենամեծ թշնամին է ավելորդ քաշի դեմ պայքարում:
19:37
03 Հունվարի 2019
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում
Ամերիացի գիտնականները պարզել են, որ շաբաթական առնվանզ երկու բուռ ընկույզի օգտագործումը գրեթե քառորդ չափով նվազեցնում է սիրտ–անոթային հիվանդությունների ռիսկը։
17:25
02 Հունվարի 2019
Գիտնականներն առաջարկել են զարկերակային ճնշումն իջեցնելու պարզ միջոց
Իլինոյիսի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները բացահայտել են առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու պարզ միջոց։

15:47
02 Հունվարի 2019
Սրտաբանները սենսացիոն հայտարարություն են արել խոլեստերինի վերաբերյալ
Սրտաբանները դաժան հարված են հասցրել արևմտյան դեղագործական արդյունաբերությանը։
11:16
02 Հունվարի 2019
Մրգային հյութը կարող է մահացու վտանգավոր լինել. գիտնականներ
Քաղցր հյութերի օգտագործումն ավելացնում է վաղաժամ մահացության ռիսկը 45 տարեկանից բարձր մարդկանց շրջանում։
21:15
22 Դեկտեմբերի 2018
WhatsApp-ում սեփական փողերը կհայտնվեն
Facebook կորպորացիան մշակում է հատուկ կրիպտարժույթ` նախատեսված WhatsApp-ում դրամական փոխանցումների համար:
21:10
16 Դեկտեմբերի 2018
Մանգոն երկարացնում է մաշկի երիտասարդությունը. գիտնականներ
Այս միրգը հատկապես օգտակար է 30-անց մարդկանց համար:
14:57
16 Դեկտեմբերի 2018
Սուրճը և չիլի պղպեղը գործում են որպես դեղամիջոց. գիտնականներ
Ակադեմիկոսները պարզել են, որ սուրճը և չիլի պղպեղը նույն ազդեցությունն ունեն, ինչ դեղամիջոցները:
20:33
05 Դեկտեմբերի 2018
Facebook-ում տեղի է ունեցել գլոբալ ձախողում. Հայ մասնագետ (ՖՈՏՈ)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է Facebook սոցցանցում տեղի ունեցած գլոբալ ձախողման մասին: