ԵՄ-ն որոշում է ընդունել Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման բանակցությունների մեկնարկի վերաբերյալ. Վիգանդ

20.09.2011, 12:47
ԵՄ-ն որոշում է ընդունել Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման բանակցությունների մեկնարկի վերաբերյալ. Վիգանդ

ԵՄ-ն որոշում է ընդունել Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման բանակցությունների մեկնարկի մասին, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ Վարշավայում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, հայտարարեց Երևանում Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր դեպարտամենտի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

«Եվրահանձնաժողովը երկու շաբաթ առաջ որոշում է ընդունել Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման բանակցությունների մեկնարկի մասին: Դա կնշվի հաջորդ շաբաթ Վարշավայում ստորագրվելիք հռչակագրում»,- երեքշաբթի ասաց նա լրագրողներին:
Վիգանդի խոսքով, բանակցությունները կսկսվեն առաջիկա ամիսների ընթացքում: «Մենք ծրագրում ենք պարզեցնել վիզային ռեժիմը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար: Քաղաքացիների համար կարճաժամկետ վիզայի համար նախատեսված վճարը զգալիորեն իջեցվել է, իսկ հաճախ ճանապարհորդողների համար ռեժիմը շոշափելիորեն թեթևացվել է»,- ընդգծեց նա:

Ինչպես նշեց Վիգանդը, առաջիկա գագաթնաժողովի այդ և այլ հարցեր են քննարկվել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ առավոտյան կայացած հանդիպման ընթացքում:

«Ցանկանում եմ նշել, որ հաջորդ շաբաթ կհավաքվեն ԵՄ պետությունների և կառավարությունների 24 ղեկավարներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, ովքեր կընդունեն Հայաստանի նախագահին և «Արևելյան գործընկերության» մյուս հինգ երկրների ղեկավարներին»: Մենք շատ հագեցած օրակարգ ունենք ձեր երկրի, ինչպես նաև ձեր մի քանի հարևանների հետ:

Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները մեկնարկել են 2010 թվականի հունիսի 19-ին: Առաջիկա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագրին և նպատակ ունի խորացնել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում, մասնավորապես, արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղափոխման, էներգետիկայի ոլորտներում: 

«Արևելյան գործընկերությունը» պետք է ընդգրկի Եվրամիության վեց հարևան երկրներ` Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը: Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն հարևան երկրներին 600 միլիոն եվրո կհատկացնի 2009-2013 թվականներին: -0-