ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կանցկացվի Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «Երջանիկ մանկության իրավունք» թեմայով

26.07.2011, 11:37
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կանցկացվի Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «Երջանիկ մանկության իրավունք» թեմայով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կանցկացվի Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «Երջանիկ մանկության իրավունք» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի.  /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի՝ հուլիսի 27-ին, ժամը 12։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն տեսակամուրջ կանցկացվի՝ «Երջանիկ մանկության իրավունք» թեմայով։

Սեռական շահագործումը, երեխաների առևանգումն ու առևտուրը հանցագործություններ են, որոնք խստորեն պատժվում են  բոլոր քաղաքակիրթ երկրներում։ Դրանք համարվում են առանձնապես ծանր, և դրանց համար պատիժն ավելի խիստ է, քան մեծահասակների նկատմամբ համանման հանցագործությունների դեպքում։ Բայց, չնայած դրան, երեխաների առևանգումն ու նրանց առևտուրը, սեռական շահագործումը ոչ միայն չի նվազում, այլ, հակառակը, թափ է հավաքում։ Ինչպե՞ս է այդ հարցը լուծվում Ռուսաստանում։ Ի՞նչ է փոխվել Հայաստանում Եվրամիության «Մանկական թրաֆիքինգի կանխարգելում» 27-ամյա ծրագրի իրագործումից հետո։ Ինչու՞ երեխաների առևանգման և նրանց շահագործման, այդ թվում՝ սեռական շահագործման դեմ չի հաջողվում արդյունավետ պայքարել։ Ո՞վ է առաջին հերթին հայտնվում «ռիսկային» խմբում։ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում երեխաներին թրաֆիքինգից  պաշտպանելու ուղղությամբ։ Այս և այլ հարցեր կքննարկեն փորձագետները։

Երևանում՝
- People in Need չեխական իրավապաշտպան կազմակերպության «Մանկական թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում» նախագծի ղեկավար Տաթևիկ Բեջանյանը։

Մոսկվայում՝

- Դաժան վերաբերմունքից երեխաների պաշտպանության Ազգային հիմնադրամի նախագահ Մարինա Եգորովան,
- Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Իրինա Վիխրովան։
Բանավեճին նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ է հրավիրվել։

*-Մուլտիմեդիոն միջոցառումը բանախոսների և լսարանի միջև շփման նորարարական ձև է, որը ենթադրում է տարբեր նյութերի վիզուալ օգտագործում, որոնք թույլ են տալիս առավել ամբողջականորեն և բազմակողմանիորեն քննարկել ասուլիսի թեման: Մուլտիմեդիոն նյութերը նման միջոցառման ընթացքում բանախոսի պատմության մի մասն են և օգտագործվում են սրահում գտնվող լրագրողների կողմից, ինչպես նաև ցուցադրվում են կայքի օգտագործողներին օն-լայն հեռարձակման ընթացքում:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամար՝ (093) 25-12-19 --