ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջ կանցկացվի

13.07.2011, 13:27
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջ կանցկացվի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ հուլիսի 14-ին, ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջ կանցկացվի` նվիրված Եվրասիական հերթական XIII հեռուստամարաթոնին, որի անցկացման նախաձեռնողն է   Հեռուստատեսության և ռադիոյի եվրասիական ակադեմիան (ՀՌԵԱ)՝ Մոսկվայի կառավարության աջակցությամբ:

Տեսակամուրջի շրջանակներում նախատեսված են հեռախոսային միացումներ ՀՌԵԱ-ի Ադրբեջանի, Դաղստանի, Մուրմանսկի, Չելյաբինսկի և Սանկտ Պետերբուրգի բաժանմունքների հետ:

Երևանից տեսակամուրջին կմասնակցի՝

- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն՝

-         ՀՌԵԱ-ի առաջին փոխնախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Զորինը,

-         «Մեդիակրատիայի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռուստամ Արիֆջանովը,

-         «Պրեզիդենտ ֆիլմ» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր պրոդյուսեր, Ռուսաստանի կինոարվեստի և գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ Վլադիլեն Արսենևը,

-         «Սեվերնի ՄեդիաՊռոեկտ» հոլդինգի գլխավոր տնօրեն, հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Սերգեյ Լոմակինը,

-         Լրագրող Վալերի Խինտունենը,

-         Հայտնի ռեժիսոր Եվգենի  Գինզբուրգը,

-         «Յեդինայա Ռոսիա» կուսակցության Կողմնակիցների կենտրոնական խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Երմոշկինը,

-         ՀՌԵԱ-ի նախագահության անդամ, «Յեդինայա Ռոսիա» կուսակցության Կողմնակիցների կենտրոնական խորհրդի ԶԼՄ-ների և կինեմատոգրաֆիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Իվան Կոնոնովը:

Կիևից տեսակամուրջին կմասնակցեն՝

- Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության լրագրության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի քարտուղար, ՀՌԵԱ-ի նախագահության անդամ Ալեքսանդր Ռուտկովսկին,

-սցենարիստ, ռեժիսոր, «Գոլ» մեդիա ընկերության (Կիև, Ուկրաինա) գլխավոր պրոդյուսեր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների միության անդամ, ՀՌԵԱ-ի նախագահության անդամ Սեմյոն Սլուչևսկին:

Տեսակամուրջի համակարգողն է ՀՌԵԱ-ի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վալերի Ռուզինը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց, 7:

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).—0—