ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի` նոյեմբերի 7–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «Հայաստանը նորարար և տեխնոլոգիական երկիր է. ՏՏ ներուժն ու ոլորտի վերջին զարգացումները» թեմայով։
Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՏՏ ոլորտում գրանցված վերջին և կարևոր իրադարձություններն ու գործընթացները, որոնք թույլ են տալիս համաշխարհային ՏՏ քարտեզում Հայաստանը ներկայացնել որպես նորարար երկիր։
Ասուլիսի բանախոսն է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։
Email:
press-center@newsarmenia.am
Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-