Վարչապետը կոչ է արել «դուխով» իրագործել նախագահի նշած սպասելիքներն ու ակնկալիքները

06.10.2016, 14:05
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ավարտին անդրադարձավ նախագահի ելույթին։  
Վարչապետը կոչ է արել «դուխով» իրագործել նախագահի նշած սպասելիքներն ու ակնկալիքները
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ավարտին անդրադարձավ նախագահի ելույթին։

Նա ասաց, որ նախագահը պարզ ներկայացրել է իր սպասելիքներն ու ակնկալիքները, ինչպես նաև նոր կառավարության առաքելությունը` դրանց իրագործման մասին ասելով. «Այդ իսկ պատճառով բոլորիդ ցանկանում եմ համարձակ, դուխով այդ ամենն իրագործել»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հայաստանի նախագահն անցկացրեց կառավարության նիստը` խոսելով երկրի բարեփոխումների, դրանց հասնելու և հաջողությամբ իրագործելու ուղիների մասին։ -0-