Տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև ծանոթությունը Մոսկվայում

14.06.2018, 23:56
Հայաստանի վարչապետը ծանոթացավ Ադրբեջանի նախագահի հետ:
Տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև ծանոթությունը Մոսկվայում
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ծանոթացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱԱ-2018-ի առաջին խաղից հետո Մոսկվայում ընդունելություն է կազմակերպել ԱՊՀ առաջնորդների ձևաչափով, որին ներկա էր նաև Ալիևը:

ՌԴ նախագահն ընդունելության ժամանակ ծանոթացրել է ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Տեցի ունեցավ, այսպես ասած, ծանոթության արարողություն: Որևէ զրույց, որևէ թեմա չի քննարկվել»,- ասաց Փաշինյանը, միաժամանակ նշելով, որ գոհ է այցի արդյունքներից: -0-