ՌԴ տնտեսական զարգացման նախարարը ձերբակալվել է կաշառք վերցնելու համար

15.11.2016, 11:21
Ռուսաստանի քննչական կոմիտեն տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ հարուցել է քրեական գործ:
ՌԴ տնտեսական զարգացման նախարարը ձերբակալվել է կաշառք վերցնելու համար
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի քննչական կոմիտեն տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ հարուցել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածանքով, հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի կայքը։

Ըստ հաղորդման, հանցագործության հանգամանքները կապված են 2016թ. նոյեմբերի 14-ին Ալեքսեյ Ուլյուկաևի կողմից $2 մլն-ի ստացման հետ՝ «Ռոսնեֆտ»-ի կողմից «Բաշնեֆտ»-ի 50% պետական մասնաբաժնի ձեռքբերման գործարքին նախարարության կողմից դրական եզրակացություն տալու համար:

Նախարարը ձերբակալված է, ընթանում են օպերատիվ քննչական աշխատանքներ: Առաջիկայում քննությունը մեղադրանք կառաջադրի Ուլյուկաևին և միջնորդություն կներկայացնի խափանման միջոցի ընտրության վերաբերյալ։ -0-