420.39
4.19
395.1
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ–ում Հայաստանի դեսպանը մեկնաբանել է Բոլթոնի` ամերիկյան զենք գնելու շուրջ աղմուկը (ՎԻԴԵՈ)

20:54
29 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունն «Էխո Մոսկվի»–ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Բոլթոնն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ առաջարկել է Փաշինյանին գնել ամերիկյան, և ոչ ռուսական ռազմատեխնիկա։

«Իրականում պարոն Բոլթոնի հետ հանդիպմանը մեր երկրի կողմից զենք ձեռք բերելու հարց չի քննարկվել` դա բանակցությունների թեմա չի եղել։ Բոլթոնը հարցազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից զենքի վաճառքի խոչընդոտները վերացնելու հավանականության մասին»,– ասաց դեսպանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել է միայն այդ առաջարկը դիտարկելու պատրաստակամության մասին։


«Նախևառաջ, առաջարկություններ չեն եղել։ Երկրորդ, պետք է հաշվի առնել, որ զենքի շուկան, մի կողմից, սովորական շուկա է, բայց կան որոշակի ռազմատեխնիկական իրողություններ։ Մենք շատ սերտ համագործակցում ենք այդ բնագավառում Ռուսաստանի հետ, մեր զինված ուժերը, սպաները սովոր են ռուսական զենսին, սպասարկմանը, և մենք համապատասխան պայմաններ ունենք»,– ասաց Տողանյանը։

Դեսպանը հիշեցրեց, որ Հայաստանը հնարավորություն ունի զենք գնել ներռուսական գներով։

«Արտահանողական վարկի պայմանագիր գոյություն ունի, անցած տարիների ընթացքում Հայաստանն օգտվել է 200 մլն դոլարի վարկից, այնուհետև բացվել է 100 մլն դոլարի երկրորդ գիծը»,– ասաց Տողանյանը։

Ըստ նրա, պետք է շարունակել այդ դրական ձեռնարկումները։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:36
17 Ապրիլի 2024
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջ
Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին
12:45
15 Ապրիլի 2024
Ողջունում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը․ Ղազախստանի նախագահ
Ղազախստանի նախագհ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը
09:49
15 Ապրիլի 2024
Ղազախստանի նախագահը ժամանել է Երևան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Երևան
16:07
12 Ապրիլի 2024
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
15:20
10 Ապրիլի 2024
Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը
16:07
09 Ապրիլի 2024
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել սկզբունքային հարցերի շուրջ որոշումները գտնելուց հետո․ փոխվարչապետ
Փոխվարչապետը նշել է, որ սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի
11:10
09 Ապրիլի 2024
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկում նախատեսված ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ