ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է ռուս պատգամավորների մասնակցությունը Բաքվի հակահայկական երթին
28.02.2019,
18:07
Զախարովան կոչ է արել այդ հարցն ուղղել միջոցառման մասնակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում չի պատասխանել այն հարցին, թե ինչ պատճառներ են մղել ռուս խորհրդարանականներին մասնակցել Բաքվի հակահայկական երթին։ Նա միաժամանակ կոչ է արել այդ հարցն ուղղել միջոցառման մասնակիցներին։
Նախօրեին Բաքվում կայացել է հակահայկական երթ` նվիրված Խոջալուի իրադարձությունների տարելիցին։ Դրան մասնակցել են ռուս խորհրդարանականներ, այդ թվում` ռուս–հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները։
«Իմ կարծիքով, արդար կլիներ նրանց ինքնակազմակերպվածության հարցն ուղղել հենց նրանց, անմիջականորեն հարցն ուղղել նրանց, ովքեր մասնակցել են այդ միջոցառմանը։ Մենք արդեն ասել ենք, որ ԱԳՆ–ն այդ միջոցառման համահիմնադիրն ու համամասնակիցը չի եղել»,– ասել է Զախարովան, նշելով, որ այդպիսին է Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը։
Ավելի վաղ այս կապակցությամբ իր վրդովմունքն է հայտնել Հայաստանի ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային խորհրդի ամբիոնից։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը նույնպես մեկնաբանել է ՌԴ պատգամավորների մասնակցությունը երթին։
1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։ -0-

Загружается новость ...
"Право"