Հայաստանը որոշել է ՄՄ–ին անդամակցել տնտեսական և ռազմական նկատառումներով. Սարգսյան

19.06.2014, 19:47
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է մեկնել, հինգշաբթի պարզաբանել է Մաքսային միությանը (ՄՄ) հայկական կառավարության անդամակցության որոշումը։
Հայաստանը որոշել է ՄՄ–ին անդամակցել տնտեսական և ռազմական նկատառումներով. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է մեկնել, հինգշաբթի պարզաբանել է Մաքսային միությանը (ՄՄ) հայկական կառավարության անդամակցության որոշումը։

«Դա չի նշանակում, որ Հայաստանն ընտրություն է կատարել Եվրոպայի և Մաքսային միության միջև։ Այդ որոշումն ընդունվել է տնտեսական, ինչպես նաև երկրի ռազմական անվտանգության նկատառումներով։ Դա քաղաքակրթությունների միջև ընտրություն չէ։ Որոշումն ընդունվել է Հայաստանի զարգացման նպատակով»,– ասաց Սարգսյանը վրացի լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հայաստանի նախագահն արդեն մեկնել է Վրաստանից։

Սեպտեմբերին Հայաստանը հայտարարել է, որ մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։