ՄՄ–ին միանալուց հետո Հայաստանը պետք է շարունակի Արևմուտքի հետ կոմպլեմենտար քաղաքականությունը. սոցիոլոգ

27.12.2013, 15:21
ՄՄ–ին միանալուց հետո Հայաստանը պետք է շարունակի Արևմուտքի հետ կոմպլեմենտար քաղաքականությունը. սոցիոլոգ
ՄՄ–ին միանալուց հետո Հայաստանը պետք է շարունակի Արևմուտքի հետ կոմպլեմենտար քաղաքականությունը. սոցիոլոգ

Մաքսային միությանը միանալուց հետո Հայաստանը պետք է շարունակի Արևմուտքի հետ կոմպլեմենտար  քաղաքականությունը, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

«Հայաստանը պետք է շարունակի կոմպլեմենտար քաղաքականությունը` Եվրամիության հետ սերտ հարաբերություններ պահպանելով, որպեսզի Եվրոպայից նորագույն տեխնոլոգիաներ ներկրի»,– ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց նա։

Ըստ Ադիբեկյանի` ՄՄ–ի կազմում Հայաստանի անդամակցությունը տնտեսական ակտիվություն կապահովի` դրա համար նոր շուկաներ ստեղծելով։

Միաժամանակ ըստ նրա` վերջին տարիներին եվրոպական երկրների հետ ստեղծված կապերի պահպանման դեպքում, հանրապետությանը կհաջողվի ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիաներ ներմուծել, այլ նաև հետագայում դրանք ներկայացնել ՄՄ–ի շուկայում։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ -0- -