2013 թ.–ին Հարավային Կովկասի տարածաշրջանի համար հիմնական սպառնալիքներն ու մարտահրավերները գալիս էին դրսից. Իսկանդարյան

24.12.2013, 16:23

2013 թ.–ին Հարավային Կովկասի տարածաշրջանի համար հիմնական սպառնալիքներն ու մարտահրավերները գալիս էին դրսից` ի տարբերություն նախորդ տարիների, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Տարածաշրջանի մարտահրավերները հիմնականում գալիս են դրսից, իրավիճակը ներսում համեմատաբար կայուն է»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Իսկանդարյանն` ամփոփելով 2013 թ.–ին արդյունքները։

Տարածաշրջանի իրավիճակի վրա ազդող կարևորագույն գործոնների թվում փորձագետը նշեց Իրանի շուրջ տիրող իրավիճակը, այդ երկրում իշխանափոխությունը, «արաբական գարունը», թուրք–իսրայելական հարաբերությունները, Թուրքիայի արտգործնախարարի` «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության վերջնական ձախողումը, «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների որոշակի լավացումը, «Արևելյան գործընկերություն» նախագծի անհաջողությունը։

«Այս բոլոր ուղղությունները` Իրան–Արևմուտքը, Ռուսաստան–Եվրոպա, Ռուսաստան–Վրաստան, ողջ 2013 թվականի ընթացքում շարժման մեջ էին, և ես կարծում եմ, որ դրանք շարժման մեջ կլինեն նաև գալիք 2014 թ.–ին, ինչը որոշակի հնարավորություններ է տալիս աշխարհում Հայաստանը ներկայացնելու համար», – ավելացրեց նա։–0–