ԲՀԿ-ն հակասություններ չի տեսնում Հայաստանի իշխող կոալիցիայի ներսում

06.02.2012, 17:58
ԲՀԿ-ն հակասություններ չի տեսնում Հայաստանի իշխող կոալիցիայի ներսում
ԲՀԿ-ն հակասություններ չի տեսնում Հայաստանի իշխող կոալիցիայի ներսում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ հակասություն չի տեսնում իշխող կոալիցիայի ներսում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Հայաստանի Ազգային ժողովի նիստում երկուշաբթի ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցի կառավարության նախաձեռնած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկությանը, ինչի արդյունքում օրինագիծը չընդունվեց առաջին ընթերցմամբ: ՀՀ ԱԺ խոսնակ, ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանն անհասկանալի անվանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների վարքը:

«Չարժե քաղաքականացնել քվեարկությունը և փորձել հակասություններ փնտրել ԲՀԿ-ի և կոալիցիոն գործընկերների միջև: Մենք որևէ խնդիր չենք տեսնում: Բազմիցս եղել են դեպքեր, երբ տարբեր օրենքների վերաբերյալ ԲՀԿ-ն ունեցել է իր դիրքորոշումը: Մենք չենք ցանկանում այդ խնդիրը դիտարկել քաղաքական հարթության վրա»,- ասաց նա:

Զոհրաբյանի խոսքով, ընդհանուր առմամբ համաձայն լինելով օրինագծի կետերին, այնուամենայնիվ, բազմաթիվ հակասություններ է տեսնում այնտեղ և տվյալ փուլում դրա ընդունումը համարում է ժամանակավրեպ:
«Հարցը քաղաքականացնելու, այն կոռուպցիայի դեմ պայքարի դաշտ տեղափոխելու փորձերը տեղին չեն:

ննպատակահարմար եմ համարում տվյալ փուլում և սոցիալական տվյալ պայմաններում գոնե չնչին բեռ գցել բնակչության վրա, որը ստիպված կլինի նաև կոմիսիոն վճարումներ կատարել»,- նշեց պատգամավորը:
Օրինագծում նախատեսված է նաև խանութներում և սպասարկման այլ կետերում անկանխիկ վճարումների ընդունման սարքերի պարտադիր տեղադրում: Բացի այդ, սահմանվել է մի դրույթ, որն արգելում է ապրանքի կամ ծառայության գնի բարձրացում անկանխիկ վճարման դեպքում:

Զոհրաբյանի կարծիքով, բանկային համակարգն առանց այն էլ լավ է զարգանում մեր երկրում, և քաղաքացիների համար լրացուցիչ բեռ ստեղծել չարժե:

Հայաստանի իշխող կոալիցիայի կազմում են՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդն է խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանը, և «Օրինաց Երկիր» կուսակցությունը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: -0-