ՀՀ իշխանությունները, հնարավոր է, ընդդիմության հետ գործարքի գնան առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ. փորձագետ

02.02.2012, 15:49
ՀՀ իշխանությունները, հնարավոր է, ընդդիմության հետ գործարքի գնան  առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ. փորձագետ
ՀՀ իշխանությունները, հնարավոր է, ընդդիմության հետ գործարքի գնան  առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ. փորձագետ

ՀՀ իշխանությունները, հնարավոր է, գործարք առաջարկեն ընդդիմությանն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հինգշաբթի լրագրողներին հայտենց ԼՂՀ նախկին արտգործնախարար, փորձագետ Արման Մելիքյանը:

 «Այս անգամ, ինչպես բոլոր նախորդ դեպքերում,  ընտրություններն արդար չեն լինի, իսկ առաջիկա ընտրությունների ժամանակ միակ փոփոխությունը կլինի իշխանությունների կողմից ընդդիմադիր ուժերին գործարք առաջարկելու փորձը խորհրդարանում նրանց որոշակի տեղեր հատկացնելու միջոցով»,- ասաց նա:

Միաժամանակ Մելիքյանը կարծում է, որ ընդդիմությունը լուրջ դիրքեր չի զբաղեցնի խորհրդարանում և «դրա ձայնը էական չի լինի»:

Ըստ նրա՝ ընտրությունները Հայաստանին անդունդի եզրին կհասցնեն, ինչից հետո երկիրը կամ կբարձրանա, կամ վերջնականապես կխեղդվի որպես պետություն:

 «Ես կարծում եմ, որ ներկա և ապագա խորհրդարանից դուրս պետք է քաղաքական ուժ ստեղծվի, որն արժանիորեն կներկայացնի հասարակության շահերը»,- կարծում է Մելիքյանը:

Միաժամանակ նա կարծիք հայտնեց, որ 100-տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելն ազնիվ և արդար ընտրությունների չի հանգեցնի:

 «Ես խառը ընտրական համակարգի կողմնակից եմ և չեմ կարծում, որ 100-տոկոսանոց համամասնական համակարգի ներդրումն արդար ընտրությունների և հայ ընտրողների շահերի պաշտպանության կհանգեցնի»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ընտրությունների ժամանակ և դրանից հետո բախումներ չեն լինի:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012թ.-ի մայիսին: -0-