Ադրբեջանն իրեն ծիծաղելի դրության մեջ է դրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին փոխելու հայտարարությամբ. ՀՀ փոխխոսնակ

30.01.2012, 19:32
Ադրբեջանն իրեն ծիծաղելի դրության մեջ է դրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին փոխելու հայտարարությամբ. ՀՀ փոխխոսնակ
Ադրբեջանն իրեն ծիծաղելի դրության մեջ է դրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին փոխելու հայտարարությամբ. ՀՀ փոխխոսնակ

Ադրբեջանն իրեն հերթական անգամ ծիծաղելի դրության մեջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային Թուրքիայով փոխարինելու հայտարարությամբ, ասվում է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան երկուշաբթի հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային պետք է փոխարինել Թուրքիայով:
«Ադրբեջանը հայտնի կենդանի համառությամբ հերթական անգամ իրեն ծիծաղելի դրության մեջ դրեց: Պարզապես անհրաժեշտ է ընթերցել հունվարի 23-ի Սոչիի եռյակ հայտարարությունը (որը ստորագրեց Իլհամ Ալիևը), որը հուշում է, որ խնդիրը բացառապես խաղաղ լուծում ունի, և համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, այդ կարգավիճակում հետագայում էլ ակտիվ դեր են խաղալու կարգավորման հարցում՝ ընդհուպ մինչև վերջնական խաղաղության և կայունության հաստատում տարածաշրջանում»,- ասվում է Շարմազանովի հայտարարության մեջ:

«Ադրբեջանը հերթական անգամ տարօրինակ դրության մեջ հայտնվեց: Ինչպես ասվում է, ուզում էին՝ ավելի լավ, ստացվեց, ինչպես միշտ»,- նշվում է հայտարարության մեջ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-