ՄԱԿ ղեկավարը հնարավոր է ընդգրկվի «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակում

19.01.2012, 12:11
ՄԱԿ ղեկավարը հնարավոր է ընդգրկվի  «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակում
ՄԱԿ ղեկավարը հնարավոր է ընդգրկվի  «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակում

Հայաստանի Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանը հնարավոր է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկվի «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության (ԲՀԿ) համամասնական ցուցակում, գրում է «168 ժամ» թերթը՝ վկայակոչելով Արսենյանին:

Պարբերականի համաձայն, Արսենյանը նշել է, որ քննարկում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու տարբերակները: Նրա խոսքերով՝ քննարկվում է համամասնական, թե մեծամասնական ընտրակարգով, առանձին, թե այլ կուսակցությունների հետ դաշինքով մասնակցելու բոլոր տարբերակները:
Նա նաև չի բացառել, որ մեծամասնական համակարգով Երևանի Արաբկիր վարչական շրջանում կարող է առաջադրվել նաև մեծամասնական ընտրակարգով:

Միավորված աշխատանքային կուսակցությունը ստեղծվել է 2002թ.-ի սեպտեմբերին Հայաստանում: 2003թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը հավաքել է ձայների 5,67 տոկոսը և վեց պատգամավորով ներկայացել Ազգային ժողովում, սակայն հաջորդ՝ 2007թ.-ի ընտրությունների ժամանակ կուսակցությանը չի հաջողվել հաղթահարել խորհրդարան անցնելու համար սահմանված նվազագույն շեմը:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս տարվա մայիսին: -0-Ա.Բ.