Թուրքիայում նոր հակահայկական ալիք կարող է առաջանալ Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունման կապակցությամբ. փորձագետ

26.12.2011, 18:17
Թուրքիայում նոր հակահայկական ալիք կարող է առաջանալ Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունման կապակցությամբ. փորձագետ

Հակահայկական տրամադրության նոր ալիք կարող է առաջանալ Թուրքիայում ՀՀ ԱԺ-ի կողմից 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությա ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին կայացած նիստի ժամանակ ընդունեց 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը: Օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:
«Այս երկու ամիսները, մինչև Սենատի կողմից օրենքի հնարավոր ընդունումն ու նախագահի կողմից ստորագրումը, շատ ծանր կլինեն Թուրքիայի հայերի համար», - երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Սաֆրաստյանը:

Նա նշեց, որ դեռ չգիտի, թե ինչպես կարող է ազդել օրինագծի ընդունումը Թուրքիայի հայերի վրա, սակայն ընդգծեց, որ «երբ 2001թ.-ին Ֆրանսիայի խորհրդարանը Ցեղասպանության մասին օրինագիծ ընդունեց, ստամբուլահայերի վրա ճնշումը կտրուկ աճեց»:

Փորձագետի խոսքով՝ 2001թ.-ին Թուրքիայի հայերը վախենում էին էթնիկ զտումներից և ջարդերից: «Փառք Աստծուն, այդ ժամանակ դա տեղի չունեցավ», - եզրափակեց նա:

Այժմ Թուրքիայում շուրջ 70 հազար հայ է բնակվում: Թուրքիայում հայկական համայնքի թիվը կտրուկ նվազեց 1915-23թթ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո: Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-