Մահացել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Իրը. գործակալություն

19.12.2011, 10:40
Մահացել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Իրը. գործակալություն
Մահացել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Իրը. գործակալություն

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Յոթանասուն տարեկան հասակում կյանքից հեռացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռոյթեր գործակալությանը, որն էլ իր հերթին հղում է անում ԿԺԴՀ-ի պետական հեռուստատեսությանը:

Կիմ Չեն Իրը ժառանգել է իշխանությունը 1994 թ.-ի հուլիսին՝ հոր Կիմ Իր Սենի մահվանից հետո, ով ԿԺԴՀ-ի հիմնադիրն է:

Ինչպես հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը, Հյուսիսային Կորեայի առաջնորդը տառապում էր դիաբետով և սրտի խնդիրներ ուներ: Գործակալությունը նաև հաղորդում է, որ Կիմ Չեն Իրը սիգարի և կոնյակի նկատմամբ սեր ուներ:

Ֆրանս Փրես գործակալության տվյալների համաձայն՝ Կիմ Չեն Իրը մահացել է դեկտեմբերի 17-ին տեղական ժամանակով ժամը 8:30-ին (Երևանի ժամանակով ժամը 12:30-ին):

Ռենխապ գործակալությունը նշում է, որ մահվան պատճառ է դարձել հանկարծակի զարգացող հիվանդությունը, որի պատճառը չի նշվում:

Ինչպես հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, Կիմ Չեն Իրը մահացել է գնացքում՝ երկրում այց կատարելու ժամանակ: Որպես մահվան պատճառ նշվում է «մտավոր և ֆիզիկական գերհոգնածությունը»:-0-