ԱՄՆ ներկայացուցիչների պալատը կքննարկի բանաձևը, որը Թուրքիային կոչ է անում վերադարձնել քրիստոնեական եկեղեցիները

13.12.2011, 11:33

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը երեքշաբթի կքննարկի H.Res.306 բանաձևը, որում Թուրքիային կոչ է արվում վերադարձնել հայկական, հունական, ասորական և սիրիական եկեղեցիները նրանց օրինական պատմական տերերին, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն  (ANCA):

«Մենք կոչ ենք անում կրոնական ազատության կողմնակիցներին միանալ օրենսդիրներին և աջակցել H.Res.306 բանաձևին», նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հուլիսի 20-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ընդունված այս բանաձևն առաջին անգամ ներկայացրել են Էդ Ռոյսոմն ու Հովարդ Բերմանը:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունը Հայոց ցեղասպանություն էր իրականացրել, ինչպես նաև իր պատմական տարածքներից վտարել քրիստոնյա այլ ժողովուրդներին: Այսպիսով, շատ քրիստոնեական եկեղեցիներ մնացել են Թուրքիայի տարածքում և օգտագործվում են որպես թանգարաններ կամ մզկիթներ:-0-