Գագիկ Մելիքյանը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար է նշանակվել

08.12.2011, 16:19
Գագիկ Մելիքյանը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար է նշանակվել
Գագիկ Մելիքյանը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գագիկ Մելիքյանը իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար է նշանակվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին խմբակցությունից:

Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Էդուարդ Շարմազանովը, ով երեքշաբթի ընտրվել է ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում՝ փոխարինելով նորընտիր խոսնակ Սամվել Նիկոյանին:

Շարմազանովը կշարունակի կատարել կուսակցության մամուլի քարտուղարի պարտականությունները:

Իշխող ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում ամենաշատ տեղերն ունի՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն են ամրագրված ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:-0-