Մարթենսը չի կասկածում, որ հայկական երեք կուսակցությունները ԵԺԿ-ի գործընկերներ կդառնան մինչև 2012 թվականի փետրվարը

08.12.2011, 13:38
Մարթենսը չի կասկածում, որ հայկական երեք կուսակցությունները ԵԺԿ-ի գործընկերներ կդառնան մինչև 2012 թվականի փետրվարը
Մարթենսը չի կասկածում, որ հայկական երեք կուսակցությունները ԵԺԿ-ի գործընկերներ կդառնան մինչև 2012 թվականի փետրվարը

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը կասկած չունի, որ հայկական երեք կուսակցությունները կարող են ԵԺԿ-ի գործընկերներ դառնալ մինչև 2012 թվականի փետրվարը, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Մենք կասկած չունենք, որ Ձեր կուսակցությունը` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ինչպես նաև «Օրինաց երկիրը» և «Ժառանգությունը», կարող են մոտ ապագայում դառնալ ԵԺԿ-ի կառուցողական գործընկերներ»,- ասել է Մարթենսը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: ՀՀ նախագահը որպես պատվավոր հյուր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 20-րդ կոնգրեսի լիագումար նիստին:

Մարթենսը նշել է, որ երկու շաբաթ առաջ Հայաստանից վերադարձած ԵԺԿ պատվիրակությունը, որը գնահատել էր ԵԺԿ-ին անդամակցության հայտ ներկայացրած չորս կուսակցությունները (Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Ժառանգություն» կուսակցություններ), տպավորված է եղել: 

Դիմելով նախագահ Սարգսյանին՝ նա ասել է.  «այսօրվանից մենք Ձեզ համարում ենք Եվրոպայի ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ»:

«Ես մեր առաջին հանդիպմանը տպավորված էի Ձեր համոզմունքների ուժից, երկրի ներսում իրավիճակի Ձեր խորաթափանց տեղեկացվածությունից և իրականացվելիք  բարեփոխումներից: Դուք համարձակ նախաձեռնությունների դիմեցիք Ձեր հարևանների նկատմամբ, առաջին հերթին՝ նկատի ունեմ Թուրքիան: Դուք հանձն առաք ներքին շատ հավակնոտ բարեփոխումներ»,- ասել է ԵԺԿ ղեկավարը:

Նրա խոսքով, Հայաստանը խաղաղ ժողովրդավարություն է կառուցում, և այդ ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի: «Հայաստանը շուկայական տնտեսության է անցել: Հայաստանը գտավ իր տեղը միջազգային ասպարեզում և այժմ իր ուշադրությունն ուղղում է դեպի Եվրոպա»,- ասել է նա:

ԵԺԿ ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանը ներկա է Եվրոպայում, հատկապես՝ Ֆրանսիայի այդ հատվածում և դարպաս է Արևելքի ու Արևմուտքի միջև:
Նշելով, որ Հայաստանում ավանդույթը թելադրում է հպարտությամբ կրել կուսակցական կրծքանշանը, որն արտացոլում է նվիրվածությունն այդ կրծքանշանը խորհրդանշող արժեքներին, Մարթենսը Հանրապետության ղեկավար, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել իր կուսակցության՝ ԵԺԿ-ի կրծքանշանը:
Մարթենսն ավելացրել է, որ հայկական մյուս երկու կուսակցությունների ղեկավարներին ավելի ուշ կփոխանցի կուսակցական կրծքանշանը: -0-